Եվգենի Պրիգոժինը ապստամբության ավարտից հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ

Աստղիկ Խաչատրյան 26.06.2023 - 21:01
26.06.2023 - 21:01 դիտում

Ապստամբության ավարտից հետո հետո «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարություն է արել և ներկայացրել իր շարժառիթները: Նրա խոսքով՝ խարդավանքների պատճառով «Վագները» պետք է դադարեցներ գործունեությունը հուլիսի 1-ից, սակայն մարտիկները համաձայն չէին պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ: «Վագների» ճամբարին ռուսական հրթիռային հարվածները, որոնց հետևանքով սպանվեց 30 մարտիկ, ընկերությանը ստիպեցին գործել: Միաժամանակ մի շարք փորձագետներ հարվածի տեսագրությունը բեմադրված են համարում։
«Մենք դուրս եկանք ցույց տալու մեր բողոքը, ոչ թե երկրում իշխանությունը տապալելու»,- հայտարարել է Պրիգոժինը:
Նա պնդում է, որ դեպի Մոսկվա երթի ժամանակ «երկրում ոչ մի զինվոր չի զոհվել», սակայն վարձկանները ստիպված են եղել պատասխանել ինքնաթիռներից և ուղղաթիռներից արձակված կրակոցներին։
Մոսկվայից 200 կմ հեռավորության վրա, ըստ Պրիգոժինի, «ակնհայտ դարձավ, որ այդ պահին շատ արյուն է թափվելու»։ Հետևաբար, շարասյուները հետ շրջվեցին։
Այս պահին «Վագների» ղեկավարին «օգնության ձեռք» է մեկնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ենթադրաբար, Եվգենի Պրիգոժինն այժմ գտնվում է Բելառուսում կամ, ամեն դեպքում, գնում է այնտեղ։
Բելառուսի նախագահը հունիսի 24-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր օգնությունն է առաջարկել լուծելու Ռուսաստանում ապստամբության փորձի հետ կապված իրավիճակը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա, անխուսափելիորեն արյունահեղություն կլիներ։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը տեղեկացրել է, որ ռուսական հատուկ ծառայությունները փորձում են հասկանալ՝ արդյոք Արևմուտքը ներգրավվա՞ծ է եղել հունիսի 24-ի դեպքերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ