ԱԻՆ-ը հունիսի 30-ից դադարեցնում է գերատեսչության գործունեությունը

Աստղիկ Խաչատրյան 26.06.2023 - 20:01
26.06.2023 - 20:01 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը:

Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:

ԱԻ նախարարության գործունեության ոլորտներին առնչվող ձեր հարցերը, առաջարկությունները, դիմումներն ու նամակները այսուհետ կարող եք ներկայացնել Ներքին գործերի նախարարություն՝ mia.gov.am էլփոստի, ինչպես նաև e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:

Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ,

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 30-ից…

Опубликовано ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA Понедельник, 26 июня 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ