Փլուզում Հրազդանի կիրճում

Աստղիկ Խաչատրյան 26.06.2023 - 21:23
26.06.2023 - 21:23 դիտում

Հունիսի 26-ին, ժամը 14։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Էդեմ գարդեն» ռեստորանի մոտակայքում, ճամփեզրի հենապատից մի հատված փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ փլուզվել է ճամփեզրի հենապատից 10 քմ հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ