«Ես իմ ընկերների երեսից եմ տուժվել, ախպերդ՝ իրա». ամբաստանյալը խոսեց

Հրաչ Սահակյան 17.02.2021 - 20:02
17.02.2021 - 20:02 դիտում

Այսօր ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Մարմաշեն համայնքում 2020թ-ի մայիսի 27-ին Վահրամաբերդի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանի սպանության գործով դատական նիստը: Վկաներից եւս մեկը հարցաքննության ենթարկվեց: Նախնական հարցաքննության ընթացքում մեկ, այսօր արդեն դատարանում այլ ցուցմունք է տալիս միեւնույն վկան: Գեւորգ Հովհաննիսյանի վկայությունն այսպես որակեցին տուժող կողմի ներկայացուցիչներն ու իրավահաջորդը, որից հետո դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը: Հակասություններ կան, իսկ նախնական ցուցմունքը հաստատող ստորագրությունը վկան ճանաչեց՝ իրենն է: Տուժողի իրավահաջորդի փաստաբան Հայկ Հարությունյանի հարցին, թե միգուցե քննիչն է այլ բան լսել ու գրել, վկան հստակ չպատասխանեց:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ