Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Հրաչ Սահակյան 17.02.2021 - 22:31
17.02.2021 - 22:31 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարեւորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները: Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը եւ դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ