«Եղանակը կարող է ազդել Մոսկվայում Հաղթանակի շքերթի օդային հատվածի վրա». Պեսկով

Աննա Կոստանյան 8.05.2021 - 17:40
8.05.2021 - 17:40 դիտում

Մոսկվայում վատ եղանակյաին պայմանները կարող են ազդել Կարմիր Հրապարակում Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպվող շքերթի օդային մասի վրա, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 8-ին և 9-ին ՌԴ մայրաքաղաքում տեղումներ կլինեն։ «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը ասել է, որ սա կասկածի տակ է դնում շքերթի օդային մասը. խմբային թռիչների համար պարզ եղանակային պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի տեսողական շփում լինի:

Նշենք, որ մայիսի 9-ին Մոսկվայում տեղի է ունենալու շքերթ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ