Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով զբոսաշրջիկներ են մահացել

Աննա Կոստանյան 8.05.2021 - 18:24
8.05.2021 - 18:24 դիտում

Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով զբոսաշրջիկների երկու խումբ մնացել է ձյան տակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ֆրանսիայի Սավոյա շրջանի իշխանությունները:

Դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի ներկայացուցիչներ, երկու ուղղաթիռ, հատուկ վարժեցված շներ:

Նախնական տվյալների համաձայն՝ չորս մարդ մահացել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ