Դանակահարություն՝ ճանապարհը չզիջելու պատճառով

Աննա Կոստանյան 17.08.2023 - 15:19
17.08.2023 - 15:19 դիտում

Օգոստոսի 16-ին, ժամը 00.15-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած վերք, գլխի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հրազդանցի երիտասարդի մարմնական վնասվածքները ընկնելու հետևանքով չեն: Պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի կիսաքանդ շինության մոտ ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածի և 26-ամյա համաքաղաքացու միջև: Երիտասարդները հայհոյել, հարվածներ էին հասցնել իրար, այդ ընթացքում էլ 26-ամյա երիտասարդը դանակահարել էր 21-ամյա համաքաղաքացուն:
Բացատրական աշխատանքի արդյունքում 26-ամյա երիտասարդը ներկայացել է Հրազդանի բաժին: Նա հայտնել է, որ մարմնական վնասվածք պատճառել է ինքը և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
26-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ