Գյումրիում տղամարդը սպառնում էր պայթեցնել նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԴԵՊՔԻՑ

Աննա Կոստանյան 15.05.2023 - 18:11
15.05.2023 - 18:11 դիտում

Մայիսի 13-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը:
Մյասնիկյան փողոցի նշված հասցե ոստիկանության Կումայրիի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն: Կումայրիի բաժնի ղեկավարության բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը զինաթափվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Գյումրեցի 52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Գյումրիում ոստիկաններն ու պարեկները վնասազերծել են նռնակով զինված տղամարդուն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ