ՇՄ նախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը COP17-ի Կապույտ գոտում բացել են Հայաստանի ազգային տաղավարը

Աստղիկ Խաչատրյան 15.10.2026 - 22:47
15.10.2026 - 22:47 դիտում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիսավոր բացել են COP17-ի Կապույտ գոտում Հայաստանի ազգային տաղավարը։

848255814_1451207213867310_6724456496582221612_n.jpg (231 KB)847791276_1451207547200610_5484421502434637468_n.jpg (205 KB)847385396_1451207370533961_2654934320114148961_n.jpg (354 KB)848455232_1451207403867291_8767416103708023708_n.jpg (150 KB)

Առանձնահատուկ պատիվ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնել Հայաստանը՝ իր հարուստ ու բազմազան բնաշխարհով, հազարամյա պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և ազգային ինքնությամբ։

Տաղավարում մեկտեղվել է այն ամենը, ինչով առանձնահատուկ է Հայաստանը՝ բնության բացառիկ գեղեցկությունը, պատմամշակութային հարուստ ժառանգությունը, դարերի ընթացքում ձևավորված ավանդույթներն ու արժեքները։

848677119_1451207330533965_8153035119380665965_n.jpg (284 KB)848468405_1451207540533944_4531813827197737643_n.jpg (246 KB)847338657_1451207610533937_6148221311943046813_n.jpg (166 KB)846964753_1451207207200644_5802112166750270661_n.jpg (152 KB)

Համաժողովի ընթացքում Հայաստանի ազգային տաղավարը կդառնա մեր երկիրը միջազգային հանրությանը ներկայացնելու, Հայաստանի բնության ու մշակույթի հարստությունը բացահայտելու, ինչպես նաև նոր կապեր հաստատելու և համագործակցության հնարավորություններ ստեղծելու կարևոր հարթակ։

Սա ևս մեկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանը՝ որպես հարուստ բնությամբ, ինքնատիպ մշակույթով և պատմական ժառանգությամբ երկիր, որը հյուրընկալում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համաշխարհային կարևորագույն համաժողովներից մեկը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ