COP17-ի ընթացքում «Meridian»-ի տարածքի շուրջ արգելվում է բոլոր տեսակի ԱԹՍ-ների (դրոնների) շահագործումը

Աստղիկ Խաչատրյան 15.10.2026 - 21:33
15.10.2026 - 21:33 դիտում

COP17 համաժողովի անցկացման ընթացքում թռիչքների անվտանգության ապահովման, օդային տարածքի պահպանության և միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով 2026 թվականի հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։

Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Նշված սահմանափակման շրջանակներում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) շահագործումը՝ անկախ դրանց տեսակից, նշանակությունից և օգտագործման նպատակից։

Սահմանված պահանջների պահպանումը պարտադիր է բոլոր անօդաչու թռչող սարքեր շահագործողների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ