Գյումրիում ոստիկաններն ու պարեկները վնասազերծել են նռնակով զինված տղամարդուն

13.05.2023 - 15:44 դիտում
Shamshyan.com-ի տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կումայրիի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրի քաղաքի Մյասնիկյան 18 տան բակում կարողացել են պրոֆեսիոնալ ու գրագետ գործողությունների արդյունքում վնասազերծել մի քաղաքացու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ, 53-ամյա Համլետ Մ․-ն է, ով ունեցել է ընտանեկան խնդիրներ, և եթե ոստիկանները օպերատիվ չգործեին, հնարավոր է, նա նռնակը պայթեցներ։

Նռնակը սեփական տան բակում է, և 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկներ Ռաֆիկ Մաթևոսյանն ու Երվանդ Առաքելյանը սահմանազատել են տարածքը և սպասում են, որ դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՓԾ սակրավորները։

Դեպքի փաստով Ոստիկության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նախաքննության շահերից ելնելով՝ դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ չենք հրապարակում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ