Յոթի խմբի երկրները մտադրություն են հայտնել պայքարել պատժամիջոցները շրջանցելու՝ Ռուսաստանի փորձերի դեմ

13.05.2023 - 15:22 դիտում

Յոթի խմբի երկրները մտադիր են պայքարել հակառուսական պատժամիջոցները շրջանցելու՝ Մոսկվայի բոլոր փորձերի դեմ, ինչպես նաև պատրաստվում են աջակցել Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է: Այս մասին ասված է Ճապոնիայում կայացած G7-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ։

«Կշարունակենք զարգացնել համակարգումը՝ մշտադիտարկելու Ռուսաստանի և այլ երկրների միջև անդրսահմանային գործարքները: Իսկ ռուսական ակտիվները սառեցված կմնան մինչև ուկրաինական հակամարտության կարգավորումը»,- նշված է փաստաթղթում։

Հայտարարության համաձայն՝ Յոթի խումբը պարտավորվել է ավելացնել Կիևին տնտեսական աջակցությունը. 2023 թվականից մինչև 2024 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում այդ թիվը կհասնի 44 միլիարդ դոլարի:

Ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները նաև համոզմունք են հայտնել, որ համաշխարհային տնտեսությանը հաջողվել է դիմակայել համաշխարհային վերջին ճգնաժամերին, այդ թվում՝ կորոնավիրուսին և ռուս-ուկրաինական պատերազմին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ