4 երկիր, 29 մասնակից. միջազգային փորձի փոխանակում Հայաստանում

Հրաչ Սահակյան 15.05.2023 - 18:14
15.05.2023 - 18:14 դիտում

Միջսեկտորային համագործակցության խորագրի ներքո Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում միջազգային ուսումնական այցով Գյումրիում են  Չեխիայի, Լեհաստանի, Վրաստանի պետական ու ոչ պետական կառույցների 29 ներկայացուցիչներ։ Մասնակից երկրներից է նաեւ Հայաստանը։ Նշենք, որ սա արդեն երրորդ փուլն է ուսումնական այցի. առաջինը կայացել է Վրաստանում, երկրորդը՝ Լեհաստանում ու Չեխիայում եւ երրորդը արդեն պատվիրակություններին ընդունել է Հայաստանը։ ԵՆԿ ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանի խոսքով՝ սա լավ հնարավորություն է փորձի փոխանակման ու երիտասարդական ոլորտի հիմնախնդիրների վերհանման համար։  Ուսումնական այցն ու ոլորտային փորձի փոխանակման եւ ծանոթացման ծրագիրը բարձր է գնահատում նաեւ Պրահայի ներկայացուցիչը, որը բացի երիտասարդական ու հասարակական ոլորտից մեծ աշխատանքային փորձ ունի նաեւ պետական մարմիններում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ