Արթուր Վանեցյանն այցելել է Գյումրի, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Աննա Կոստանյան 7.12.2020 - 17:21
7.12.2020 - 17:21 դիտում

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կուսակից ընկերների ուղեկցությամբ այցելել է Գյումրի։

Քաղաքական ուժի ղեկավարը, հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ծաղիկներ է խոնարհել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող հուշարձանին։

Մեծագույն աղետի 32-րդ տարելիցի կապակցությամբ «Հայրենիք»-ի ներկայացուցիչները ծաղկեպսակ են զետեղել զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ