ԱԺ«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրավիրել է խոհրդարանական լսումներ՝ երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու հարցով

Աննա Կոստանյան 7.12.2020 - 16:27
7.12.2020 - 16:27 դիտում

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրավիրվել է խորհրդարանական լսումներ երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու հարցով: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ճգնաժամից դուրս գալու ելքերի իրենց ճանապարհային քարտեզը. «Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա: Քաղաքական բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խորհրդարանում, և խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ, որը կլինի անցումային ժամանակաշրջանի վարչապետ՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը»,- ասաց Մարուքյանը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ