Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

11.07.2025 - 14:41 դիտում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  հանձնաժողովի առաջին նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և  կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:  Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության և արձանագրված ժողովրդավարական բարեփոխումների մասին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է  միջոցառման կարևորությունն ու դրա կազմակերպման համար համակարգված աշխատանքների պատշաճ իրականացման  անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված և  սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ