ԱՍՀՆ-ն հորդորում է դադարեցնել ԼՂ բնակչության համար օգնության հավաքումը. անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են

23.09.2023 - 20:27 դիտում

Չնայած ԱՍՀ նախարարության հորդորներին՝ մի շարք մասնավոր նախաձեռնություններ և խմբեր դեռևս շարունակում են հավաքել սնունդ ու հագուստ, տրամադրում են հաշվեհամարներ և կոչ անում փոխանցել գումար՝ ԼՂ բնակիչներին աջակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

«Կրկին հորդորում ենք դադարեցնել որևէ ձևաչափով սննդի, հագուստի, գումարի հավաքումը՝ ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումից, առկա հնարավորությունների ոչ թիրախային տնօրինումից խուսափելու համար։ Պատասխանատու գերատեսչությունների կողմից անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են»,- նշված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ