Անցկացվել են հակաօդային պաշտպանության պարապմունքներ

4.02.2022 - 08:21 դիտում

Փետրվարի 2-ից 3-ը N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։
Պարապմունքների ընթացքում ստուգվել և կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։

ՀՀ ՊՆ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ