Ալեն Սիմոնյանը Save Armenia-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

13.10.2026 - 14:11 դիտում

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող Save Armenia կազմակերպության ներկայացուցիչներին:

ԱԽ քարտուղարը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ կարեւորել կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։

ԱԽ քարտուղարը պատասխանել է նաեւ կազմակերպության անդամներին հետաքրքրող տարբեր հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ