Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի

Աննա Կոստանյան 21.04.2023 - 08:17
21.04.2023 - 08:17 դիտում

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ