Oտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է. Իրանի ԱԳ նախարարը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Աննա Կոստանյան 14.09.2023 - 14:49
14.09.2023 - 14:49 դիտում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում որևէ օտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է:

Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, իրանցի նախարարը շեշտել է տարածաշրջանային խնդիրների լուծում գտնելու անհրաժեշտությունը՝ հասնելու կայուն խաղաղության:

Աբդոլլահիանի համոզմամբ՝ երկխոսությունն ու տարածաշրջանային մեխանիզմները, ներառյալ 3+3 ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համապարփակ խաղաղության հասնելու ամենարադյունավետ ուղիներն են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Հայաստանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժություններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ