Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

12.07.2026 - 09:21 դիտում

Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով ոչնչացված տարածքը գերազանցել է վեց հազար հեկտարը։Այս մասին հայտնում է իսպանական Pais թերթը՝ հղում անելով Անդալուսիայի ինքնավար համայնքի փոխնախագահ Անտոնիո Սանսին։Անդալուսիայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ հրդեհը տարածվել է ավելի քան երեք հազար հեկտար տարածքում։«Ալմերիայում անտառային հրդեհն արդեն ոչնչացրել է 6 հազար 600 հեկտար», – ասվում է հրատարակության մեջ։Թերթի տվյալներով՝ Սանսը բացատրել է, որ հրդեհի վայրում եղանակային պայմանները փոխվել են, ինչը կարող է հեշտացնել հրդեհի մարումը։Անտառային հրդեհը սկսվել է հուլիսի 9-ին Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոս համայնքում։ Իշխանությունները տարհանել են մի քանի շրջանների բնակիչների, բնակիչների մի մասը տեղավորվել է ժամանակավոր կացարաններում։Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են դժվարանցանելի տեղանքով, որը ներառում է բազմաթիվ կիրճեր։ Աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր մասնագետներ, ինքնաթիռներ և Իսպանիայի ռազմական արտակարգ իրավիճակների ստորաբաժանումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ