Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում արձանագրվել է ողբերգական պատահար. 12-ամյա Վ. Ա.-ն հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումն ու հավասարակշռությունը և բախվել պատին։ Դեպքից հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով նրա կյանքը փրկել չի հաջողվել: Տղան Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչ էր, ընտանիքի կրտսեր որդին և սովորում էր Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում։
