Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել

11.07.2026 - 19:43 դիտում

Ռուսական ուժերը գիշերը բալիստիկ հրթիռներ են հարձակել Կիևի ուղղությամբ: Տեղական իշխանության տվյալով՝ վիրավորվել է 10-ից ավելի մարդ, այդ թվում՝ երեխա։ Ուկրաինայի մայրաքաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում հրթիռների թիրախ են դարձել ԱԹՍ-ների արտադրության օբյեկտներ: Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ հարձակման են ենթարկվել նաև նավահանգստային ենթակառուցվածքներ Օդեսայում, Չեռնոմորսկում և Իզմայիլում: Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ ռուսական կողմն արձակել է վեց «Իսկանդեր» և տարբեր տեսակի Х հրթիռներ:

Ուկրաինական ուժերն էլ հարվածել են Դաշնության տարածքին: ՌԴ ՊՆ տվյալով՝ գիշերը խոցվել է 178 անօդաչու թռչող սարք: Թիրախում են եղել Բրյանսկի, Կալուգայի, Ռոստովի, Սմոլենսկի, Տվերի, Մոսկվայի մարզերը, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ադիգեայի Հանրապետությունը, Ազովի և Սև ծովերի տարածքները:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Ազովի ծովի ջրային տարածքում մեկ գիշերվա ընթացքում 20 լցանավ, չորս քարշակ և երկու բեռնանավ խոցելու մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ