Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 տուժած

Աննա Կոստանյան 23.10.2026 - 13:15
23.10.2026 - 13:15 դիտում

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9․00-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցի հասցեներից մեկի մոտ ավտոբուս է կողաշրջվել։ Այս մասին 1lurer.am-ին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Պարզվել է, որ կողաշրջվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուս։ Ըստ նախնական տվյլաների՝ տուժել է 11 անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ