Գյումրու թիվ 45 դպրոցի տարածքում գտնվող տնակներից մեկի բնակիչը կանգնած է անելանելի իրավիճակի առաջ. պահանջ կա տնակն ազատելու ու չկա տարբերակ՝ ուր գնալ:
Աիդա Նազարյանը պնդում է՝ այլ բնակության վայր չունի, իսկ Գյումրու համայնքապետարանից իրեն արդեն ժամկետ են տվել։
57-ամյա կինը Երևանյան խճուղու 149/050 հասցեում գտնվող տնակում ապրում է շուրջ 24 տարի։ Բայց անգամ այս խոնավ ու անբարեկարգ պայմաններից դուրս գալու միջոց չունի:
