Քննարկվել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

16.09.2026 - 17:16 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրենը Լյազիզա Սաբիրովային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության զարգացումը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և տարածաշրջանի երկրների համար բացվող հեռանկարներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ