Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

1.11.2026 - 15:55 դիտում

2026 թվականի հոկտեմբերի 19-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի և դպրոցների տնօրենների գործով առաջին դատական նիստը։

Քրեական գործը Հակակոռուպցիոն դատարան է ստացվել 2026 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դատական նիստի ընթացքում քննարկվել է մեղադրյալ Կարեն Զազյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանը որոշել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով։

Նույն նիստում քննարկվել է նաև մեղադրյալ Փ․Ս․-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։ Դատարանը որոշել է նրա նկատմամբ ընտրված կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը և դպրոցների տնօրենները ձերբակալվել են 2026 թվականի սեպտեմբերի 8-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

RELATED ARTICLES