Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Գնահատելի է նրա ավանդը վիրաբուժության զարգացման, առողջապահության կազմակերպման գործում: Կիսում եմ հարազատների, գործընկերների և նրան ճանաչողների վիշտը»,- գրել է Ավանեսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Changan մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը:
ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ տեղի է ունեցել ինքնավթար։
