Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

28.06.2026 - 18:58 դիտում
Երեկվա համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5սմ-ով: Այդ մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հունիսի 1-ից ի վեր լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը կազմել է արդեն 17 սմ։

Այդ ցուցանիշով 2026 թվականն արդեն հավասարվել է 1993 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքին, և առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որպեսզի առաջիկա օրերին այն գերազանցի 1993 թվականի ցուցանիշը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ