ԱՄՆ-ն արդեն մեծ ֆոնդի հատկացում է արել. Փաշինյանը՝ TRIPP նախագծի իրագործման մասին

Աննա Կոստանյան 18.06.2026 - 13:32
18.06.2026 - 13:32 դիտում

Վերջերս ԱՄՆ-ում որոշում կայացվեց ֆինանսավորման վերաբերյալ: Ֆոնդ են ստեղծել, որով պետք է ֆինանսավորեն այդ թվում TRIPP նախագիծը, նաև տարածաշրջանային մյուս նախագծերը, ընդ որում՝ մեծ ֆոնդ էր հատկացված: Թիվը չասեմ, որ չսխալվեմ, բայց արդեն մեծ ֆոնդի հատկացում է արված: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրագործման աշխատանքների ընթացքին:

Անդրադառնալով հայկական կողմի աշխատանքներին՝ Փաշինյանը հայտարարեց՝ ՀՀ-ն ինչ պարտավորություն ունի, կկատարի:

«Փաստաթուղթն արագ ստորագրվեց, հիմա վավերացման փուլն է, բայց ֆորմալություններին պետք է չսպասենք, հնարավորինս արագ գնանք առաջ, և դա է Միացյալ Նահանգների տրամադրությունն ու տրամադրվածությունը»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ