Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը

4.02.2026 - 20:55 դիտում

Սաուդյան Արաբիայում նախատեսվում է կառուցել Rise Tower-ը։ Շենքի բարձրությունը կհասնի 2000 մետրի, կրկնակի գերազանցելով ներկայիս ռեկորդակիր Դուբայի (ԱՄԷ) Բուրջ Խալիֆայի շենքը։

Համալիրի 678 հարկում կտեղակայվեն շքեղ հյուրանոցներ, բարձրակարգ ռեստորաններ, համայնապատկերային դիտակետեր և բարձրակարգ բիզնես կենտրոններ։

Time Out Dubai-ի տվյալներով՝ երկնաքերը կլինի Vision 2030 ծրագրի հիմնական մասը: Նպատակն է նվազեցնել Սաուդյան Արաբիայի նավթային կախվածությունը, դիվերսիֆիկացնել նրա տնտեսությունը և զարգացնել հանրային առողջապահությունը, կրթությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը։ Այն զբոսաշրջության զարգացման և Թագավորության քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման ռազմավարության մի մասն է։

Քաղաքաշինական ծրագրի շրջանակումնախատեսվում է ոչ միայն երկու կիլոմետրանոց աշտարակի կառուցում Ռիադում, այլ նաև մեկ կիլոմետր բարձրությամբ երկնաքերի կառուցում Սաուդյան Արաբիայի մեծությամբ երկրորդ քաղաք Ջիդդայում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ