ԲԸՏՄ-ն կասեցրել է բնապահպանական նորմերի խախտմամբ շահագործվող բետոնահանգույցի գործունեությունը

Աննա Կոստանյան 16.10.2025 - 14:57
16.10.2025 - 14:57 դիտում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում գործող բետոնի, սալահատակների, բլոկների արտադրությամբ զբաղվող «ԱՄՐԱԿ» ԲԲԸ-ում։ Այս մասին հայտնել է տեսչական մարմինը:

Պարզվել է, որ ընկերությունը գործունեության ընթացքում բետոնահանգույցը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի որոշմամբ բետոնահանգույցի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ