Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսում է Վարազդատ Լալայանը

Աննա Կոստանյան 11.10.2025 - 12:34
11.10.2025 - 12:34 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին. մրցումային վերջին օրը պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները:Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:Գերծանր քաշային կարգում հանդես կգա նաև Հայաստանի ընտրանու նախկին անդամ, այժմ Բահրեյնի հավաքականը ներկայացնող Գոռ Մինասյանը:Ծանրորդները ելույթները կսկսեն Երևանի ժամանակով 18:00-ին: 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ