ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

5.07.2025 - 16:39 դիտում

ՀԱՄԱՍ-ը դրական արձագանք է տվել Գազայի հատվածում հրադադարի և գերիների ազատ արձակման՝ Վաշինգտոնի ծրագրին: Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք խմբավորումն ընդունե՞լ է այն: ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել՝ անմիջապես բանակցությունների նոր փուլ սկսել։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Իսրայելն ընդունել է 60-օրյա զինադադար հաստատելու համար անհրաժեշտ պայմանները:

«Հուսով եմ՝ ՀԱՄԱՍ-ը կգնա գործարքի, այլապես շատ ավելի վատ կլինի»,- զգուշացրել է Դոնալդ Թրամփը։

Associated Press-ի տվյալով՝ պաղեստինյան շարժումը պատրաստ է համաձայնագիր կնքել՝ պայմանով, որ պատերազմն ամբողջությամբ կդադարեցվի, իսկ Իսրայելը հնարավորություն չի ունենա վերսկսելու ռազմական գործողությունները: Մինչդեռ Իսրայելի վարչապետը պնդում է՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ