Մեքսիկան ողջունել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու՝ Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունը

15.03.2025 - 15:22 դիտում

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունը՝ դրա շուտափույթ իրականացման ակնկալիքով:

«Դրանով կողմերը նպաստում են Կովկասի կայունությանը և տարածաշրջանի բարգավաճմանը»,- ասված է Մեքսիկայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ