Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում կմասնակցի Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին

Աննա Կոստանյան 3.02.2025 - 10:16
3.02.2025 - 10:16 դիտում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ