Գիշերային ակումբի դիմաց 28-ամյա տղամարդը խմած վիճակում հայհոյել, ապա բռունցքով հարվածել է պարեկին

Աննա Կոստանյան 8.08.2024 - 17:44
8.08.2024 - 17:44 դիտում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին Ջրվեժ գյուղի Բագրևանդի փողոցի «Դիվա» գիշերային ակումբից տեղափոխվել է մի քաղաքացի, ով նշված վայրում հարվածել է պարեկին։

Արդեն ոստիկանության Կոտայքի բաժնում տուժող, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկ Հարոյանը հայտնել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում պարեկ Ալեքսանյանի հետ միասին ծառայողական ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի Բագրևանդի փողոցում ծառայություն իրականացնելիս «Դիվա» գիշերային ակումբի դիմացով անցնելիս նկատել են մի քաղաքացու, ով սեռական բնույթի հայհոյանք է տվել իրենց հասցեին և պարզաբանումներ կատարելու նպատակով մոտեցել են տվյալ քաղաքացուն:

Վերջինս դրսևորելով ոչ ադեկվատ վարքագիծ վիճաբանել է իրենց հետ, որի ընթացքում վերջինս բռունցքով մեկ անգամ հարվածել է Հարոյանի աջ այտին: Նշված քաղաքացուն վերը նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկին հարվածելու համար ձերբակալված քաղաքացին Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է ոչ սթափ:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ