Ինդոնեզիայում 7 մետրանոց պիթոնի ներսում հայտնաբերել են ողջ-ողջ կուլ տված 54-ամյա կնոջը

Աննա Կոստանյան 26.10.2022 - 13:16
26.10.2022 - 13:16 դիտում

Ինդոնեզիայում յոթ մետր երկարությամբ պիթոնը ամբողջությամբ կուլ է տվել 54-ամյա կնոջը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Բետարա շրջանից կաուչուկ հավաքող կինն անհետացել է 2022 թվականի հոկտեմբերի 23-ին: Ոստիկաններն ու համագյուղացիները դուրս են եկել կնոջը որոնելու, սակայն նրանց հաջողվել է գտնել միայն սանդալներ, բաճկոն և դանակ, որը պատկանում էր կնոջը։

Որոնողական աշխատանքների ժամանակ ոստիկանները հայտնաբերել են յոթ մետրանոց հսկայական պիթոն՝ ուռած փորով։ Իրավապահները բացել են օձի փորը և այնտեղ հայտնաբերել մահացած կնոջ դի։

«Զոհի մարմինը չէր քայքայվել, երբ այն հայտնաբերեցինք օձի ներսում։ Սա նշանակում է, որ նրան ամբողջությամբ կուլ են տվել բոլորովին վերջերս»,- ասել է տեղի ոստիկաններից մեկը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ