Տոկաևը նշել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման ժամկետները

Աստղիկ Խաչատրյան 11.01.2022 - 10:01
11.01.2022 - 10:01 դիտում

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից, ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների միավորված կոնտինգենտի փուլային դուրսբերումը: Գործընթացը կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է նա՝ խոսելով ՀԱՊԿ-ի հետ։
Անցյալ շաբաթ Տոկաևը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ երկրում անկարգությունների հետևանքով աջակցության համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ