10 քաղաքացիներ տեղափոխվել են բուժկենտրոն․ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Աննա Կոստանյան 13.02.2023 - 12:14
13.02.2023 - 12:14 դիտում
ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից 10 քաղաքացիների (այդ թվում՝ 4 անչափահաս) բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։ Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Ըստ բուժհաստատությունից ստացված տվյալների՝ նախնական ախորոշումը՝ թունավորում շմոլ գազից՝ հարցականով։
Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն, կնշանակվի նաև դատաբժշկական փորձաքննություն։
Բուժօգնության դիմելուց շուրջ մեկ ժամ անց բոլոր 10 քաղաքացիները բուժհաստատությունից դուրս են գրվել։
Կատարվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամաքնները, թունավորման հավանականությունը պարզելու նպատակով։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ