ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյանի և Մուշիկիվաբոյի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Աննա Կոստանյան 18.10.2023 - 12:23
18.10.2023 - 12:23 դիտում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

«Տեղի է ունենում Հայաստանի ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ