Այսօր Արարատի մարզում դիտված տեղատարափ անձրևների հետևանքով Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութին կից գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Այսօր ուժեղ կարկուտ և անձրև էր տեղացել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում։
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել էր, որ առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ:
Մանրամասները՝ տեսանյութում։
