Կիևը ձգտում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչի Ուկրաինայի նոր դերը անվտանգության ճարտարապետության մեջ

3.07.2026 - 17:09 դիտում

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ընդառաջ Ուկրաինան կոչ է արել դաշինքի անդամներին ամփոփիչ հռչակագրում արտացոլել երկրի նոր դերը եվրատլանտյան անվտանգության գործում։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար Ալյոնա Գետմանչուկը՝ Բրյուսելում կայացած փակ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում Հյուսիսատլանտյան դաշինքից, այլև ինքն է իր ներդրումն ունենում նրա անվտանգության ապահովման գործում:

«Քաղաքական առումով մեզ համար շատ կարևոր է, որ Ուկրաինան ճանաչվի որպես «անվտանգության ներդրող», և ոչ թե միայն որպես օգնության ստացող»,- ասել է Գետմանչուկը՝ պատասխանելով DW-ի թղթակցի հարցին։

Դիվանագետի խոսքով՝ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի առաջինը, որին Ուկրաինան լիարժեք կմասնակցի «իր նոր դերով»։ Հետևաբար, ընդգծել է Գետմանչուկը, Կիևը ձգտում է, որ ամփոփիչ հռչակագիրն «արտացոլի այդ նոր իրականությունը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ