Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել

Աստղիկ Խաչատրյան 12.06.2026 - 22:10
12.06.2026 - 22:10 դիտում

ՀՀ ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության համաձայն առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, որից հետո կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը՝ արտահեղվող ջրահոսքերը տեղափոխելով ջրամբարից ներքև դեպի Քասախի գետահուն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
«Ջրահոսքերի տևողությունն ու ծավալը պայմանավորված կլինեն Ապարանի ջրամբարից վերև գտնվող ջրհավաք ավազանի ձնհալքի և հնարավոր տեղումների ինտենսիվությամբ և ընթացքով։
Ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց։
Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ