Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար. Մակրոնի հայերեն գրառումը

Աստղիկ Խաչատրյան 21.02.2024 - 22:01
21.02.2024 - 22:01 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` կից հայերենով հետևյալ գրառումն անելով.
«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ