Ֆրանսիայում հայկական դպրոցները պահանջված են

11.02.2022 - 22:54 դիտում

Ֆրանսիայում հայկական դպրոցները պահանջված են, սակայն ունեն նաև տարաբնույթ խնդիրներ։

Առնուվիլի «Հրանտ Դինք» վարժարան այցելության ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին են ներկայացվել արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման և ուսուցիչների սակավության խնդիրները։

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է դպրոցի ուսուցչական անձակազմին, շրջայց կատարել, փոքրիկ զրույց ունեցել աշակերտների հետ։

Այժմ դպրոցն ունի շուրջ 85 աշակերտ։ Զարեհ Սինանյանը հեռավար զրույց է ունեցել նաև դպրոցի ուսմասվար Կարապետ Դաքեսյանի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ