Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Աստղիկ Խաչատրյան 13.07.2023 - 20:32
13.07.2023 - 20:32 դիտում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան` 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ