Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում

Աստղիկ Խաչատրյան 13.07.2023 - 20:08
13.07.2023 - 20:08 դիտում

Տավուշի մարզպետարանում Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետերը, ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել նախատեսված ծրագրերի ու դրանց արդյունավետ իրականացման շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ